Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ծառուկյանը խուսափեց ապրիլի 2-ը իշխանափոխության օր հայտարարելուց

Ծառուկյանը խուսափեց ապրիլի 2-ը իշխանափոխության օր հայտարարելուց
08.03.2017 | 01:11

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ գյուղում «Ծառուկյան» դաշինքի հանրահավաքին ներկա էր Գագիկ Ծառուկյանը։ Իր ելույթում նա ասաց, որ եղել է բանվորի ընտանիքից, ուստի մարդու «ղադրն» էլ գիտի, պրոբլեմն ու խնդիրն էլ գիտի, դրա լուծման ձևն էլ գիտի։

«Ոչ մի բանի կարիք չունեմ, ժողովուրդ՝ ոչ պաշտոնի, ոչ գումարի, այլ չեմ կարող ձեռքերս ծալած նստել, ուզում եմ մասնակից լինել, աջակից լինել, ու այդ հարստությանն էլ պատահական չեմ հասել՝ եղել եմ բանվորի ընտանիքից, մարդու ղադրն էլ գիտեմ, պրոբլեմն ու խնդիրն էլ գիտեմ և դրա լուծման ձևն էլ գիտեմ։ Հարվարդ չեմ ավարտել, բայց այնպիսի ճանապարհ եմ անցել, որ գիտեմ՝ մարդուն, աշխատող մարդուն ինչ է անհրաժեշտ, անհրաժեշտ է ուշադրություն, պայման և հնարավորություն։ Այո, այսօր սահմանամերձ գոտին պետք է տարբերվի մյուս տարածքներից, խաղաղ բնակչությունից պետք է տարբերվի, մարդուն պետք է ուշադրություն դարձնել, արտոնություն, առավելություն պետք է տրվի»,- հայտարարեց Ծառուկյանը։


Հանրահավաքին ելույթ ունեցավ միայն դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և, ի տարբերություն Նաիրա Զոհրաբյանի, ապրիլի 2-ը իշխանափոխության օր չհայտարարեց: Ավելին՝ Գագիկ Ծառուկյանի խոսքով, իշխանափոխության մասին պետք չէ մտածել: Նա հավաքվածներին հորդորեց ձայնը տալ իրենց նախընտրած քաղաքական ուժին՝ հավելելով, թե առանց «Բարգավաճ Հայաստանի» առաջարկած ծրագրի Հայաստանը չի կարող զարգանալ. «Անկախ ամեն ինչից, թե դուք ձայնը ում կտաք, ես ձեզ ասում եմ, այսօր էլ կարող եմ հաստատել՝ այդ տասնհինգ կետերը մինչև իրականություն չդառնան, տնտեսական ճգնաժամը ավելի է խորանալու, արտագաղթը ավելի է շատ լինելու, գործազրկությունը ավելանալու է և համապատասխան աղքատությունը մեծանալու է»:


Ծառուկյանն անդրադարձավ նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին՝ առանց հասցեական քննադատության անդրադառնալով բանկային համակարգին, կուտակային կենսաթոշակային համակարգին, «կարմին գծերին», ԱՊՊԱ համակարգին: Նրա խոսքով, այս ամենը ստիպում է, որ շատերը բռնեն արտագաղթի ճանապարհը. «Այսօր մարդիկ թողնում-գնում են՝ կարիքից ելնելով, պարտքերի տակ, տոկոսների տակ, տունը չի կարողանում պահել: Մեկ տարի հետո նա կարողանում է դրսից փող էլ ուղարկել, տուն էլ առնել: Ի՞նչն է պատճառը: Պատճառը մենք ենք, պատճառը օրենքն է, պայմանն ու հնարավորությունն է: Պետք է մենք մեր ժողովրդին ավելի լավ պայմաններ առաջարկենք: Էսօր ոչ մեկը չի կարող ասել, թե 2009-ից հետո իր առօրյայում, իր կյանքում ինչ-որ բան լավացել է»:

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ